«Բարսելոնան» ցանկանում է գնել Մոհամմեդ Սալլահին
Կատալոնական «Բարսելոնան» հույս ունի, որ ամռանը կարող է գնել Մոհամմեդ Սալլահին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ իսպանական ակումբը վստահ է, որ Սալլահը նոր պայմանագիր չի ստորագրի անգլիական ակումբի հետ և այդկերպ կարող են իրականացնել Սալլահի տրանսֆերը։
Ընդգծենք, որ եգիպտացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։