Էրդողանը Պուտինին պատասխան այցով հրավիրել է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է պատասխան այց կատարել Թուրքիա: Այս մասին հայտնում է Anadolu-ն։
«Ես առաջարկեցի Պուտինին պատասխան այց կատարել մոտ ժամանակներս: Նա դրական արձագանքեց դրան: Նա նաև առաջարկեց մինչև այս տարեվերջ Թուրքիայում անցկացնել (ռուս-թուրքական) բարձր մակարդակի համագործակցության խորհուրդ: Նա նաև դրան դրականորեն արձագանքեց», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Էրդողանի և Պուտինի հանդիպումը կայացել է երեկ՝ Սոչիում։