Իրանը վաղվանից զորավարժություններ կսկսի Ադրբեջանի հետ սահմանային հատվածներում
Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերը վաղվանից զորավարժություններ կսկսեն երկրի հյուսիսարևմտյան շրջանում:
Այս մասին ասել է Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Կիումերս Հեյդարին։
Նրա խոսքով՝ վարժանքներում կօգտագործվեն Իրանի զինված ուժերի հաուբիցներ, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ եւ զրահատեխնիկա: