Կրեմլը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ուկրաինային զենք փոխանցելու կապակցությամբ
Կրեմլը կարծում է, որ Թուրքիայի կողմից զենքի փոխանցումը Ուկրաինային հղի է նրանով, որ Ուկրաինան կարող է այն հետագայում օգտագործել իր ժողովրդի դեմ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, Կրեմլը դա նկատեց: Մեր դիրքորոշումը, որ նման սպառազինության համակարգերի տեղափոխումը Ուկրաինա հղի է նրանով, որ այդ զենքերը կարող են օգտագործվել ուկրաինական զինված ուժերի կողմից սեփական ժողովրդի դեմ, և դա քաջ հայտնի է Թուրքիային»,-ասել է Պեսկովը լրագրողներին ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը նկատել է Կիևի մոտ ստորագրված համաձայնագիրը՝ Կիևի մոտակայքում թուրքական հարձակողական անօդաչու թռչող սարքերի արդիականացման ուսումնական կենտրոն ստեղծելու վերաբերյալ, և արդյոք հարցը բարձրացվել է Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպման ժամանակ:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է թուրքական կողմն արձագանքել Ռուսաստանի այս մտքերին, Պեսկովն ընդգծել է, որ «թուրքական կողմին պետք է հարցնել այս մասին»: