Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Էրդողանի բանակցություններից
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեբ Թայիփ Էրդողանը երկու երկրների համար կառուցողական, ժամանակին, անհրաժեշտ և օգտակար շփումներ են ունեցել:Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պուտինն ու Էրդողանը երեկ բանակցություններ են վարել Սոչիում: Սա Ռուսաստանի նախագահի առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր ինքնամեկուսացումից հետո:
Պեսկովի խոսքով, դա առաջին հերթին երկկողմ հարաբերությունների մասին էր:
«2020 թվականին առևտրի առումով տնտեսությունը թուլացել է մոտ 20 տոկոսով, նախագահն արդեն խոսել է այս մասին, բայց այս տարվա առաջին 7-8 ամիսներին դրանք արդեն աճել են 55%-ով։ Սա ևս մեկ անգամ հաստատում է այն լավ ներուժը, որ առկա է մեր երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության հարաբերություններում»,-ասել է Պեսկովը: