Ռուսաստանը և Թուրքիան սովորել են փոխզիջումներ գտնել․ Պուտին
Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ասել է, որ Մոսկվան և Անկարան սովորել են փոխշահավետ փոխզիջումներ գտնել:
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ «բանակցությունները երբեմն բարդ են, բայց վերջնական դրական արդյունքով»: Պուտինը շեշտել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը կայունության երաշխիք է տալիս տարածաշրջանը։
Թուրքիայի նախագահը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին անտառային հրդեհների դեմ պայքարին օժանդակելու համար:
Ինչպես հաղորդել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սկզբում նախագահները կխոսեն փակ դռների ետևում, այնուհետև տեղի կունենա աշխատանքային նախաճաշ: