Ասում էիր՝ դու պիտի լինես կողքիս․․․ Կհանդիպենք․․․ Հայկ ջան․ Մուրզոյի գրառումը (լուսանկարներ)
Երբեք չէի մտածի, որ երանի կտայի այս օրերը: Այս մասին գրել է հայ կոմպոզիտոր, երաժշտական ձևավորող Արա Թորոսյանը՝ Մուրզոն, ում համար ևս ծանր է երգիչ Հայկոյի կյանքից վաղաժամ հեռանալու լուրը։

«Դու ինչպես միշտ պատրաստվում էիր հերթական անգամ բարձր պահելու մեր բոլորի պատիվը, ու ամեն անգամ ինձ ստիպում հանձն առնեի այն, ինչը որ դու ինքդ փայլուն կանեիր, բայց դու ասում էիր, երբ ես պիտի երգեմ կարևոր բեմերում միևնույնն է՝ դու պիտի լինես կողքիս, և որ միայն դու գիտես ինձ ինչ է պետք:
Ասում էիր... ասում... իսկ ես հիմա... ստիպում ես բաժանվենք... չենք բաժանվի երբեք իմ լավ ընկեր, իմ սիրելի ու անկոտրում արտիստ:
Կհանդիպենք... Հայկո... Հայկ ջան»,-գրել է կոմպոզիտորը։
