Ֆրանկ Կեսսիեն ամռանը կհեռանա «Միլանից»
Իտալական «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիեն ամռանը կլքի ակումբը։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Նշվում է, որ Կեսսիեի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ֆուտբոլիստն ինքը հակված է տեղափոխվելու Անգլիա։ Կեսսիեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան» և «ՊՍԺ»-ն։
Նշենք, որ Կեսսիեի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։