Հոլլանդի վաճառքի դեպքում «Բորուսիա»-ն կփորձի գնել Անտոնիո Մարսիալին
Դորտմունդի «Բորուսիա»-ն արդեն հիմա դիտարկում է փոխարինող գտնել Էրլինգ Հոլլանդի համար, ով ամռանը ամենայն հավանականությամբ կհեռանա ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ գերմանական ակումբը դիտարկում է ֆրանսիացի Անտոնիո Մարսիալի տարբերակը, սակայն մանչեսթերյան ակումբը նրա տրանսֆերի դիմաց կպահանջի 50-55 միլիոն եվրո գումար, ինչը շատ բարձր է ֆրանսիացու տրանսֆերի համար։
Այլ թեկնածուների անուններ դեռևս չեն նշվում։