Կավանին ձմռանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին ձմռանը կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Նշվում է, որ Ռոնալդուի ժամանումով Կավանին այլևս քիչ խաղաժամանակ է ստանում թիմում, այդ իսկ պատճառով ուրուգվայցին ցանկանում է հենց ձմռանը տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ կստանա բավարար խաղաժամանակ։
Կավանիի տրանսֆերի գնման թեկնածուների մասին դեռևս տեղեկություններ չկան։