Մեսսին պետք է ծառայի Մբապպեին, քանի որ նա ակումբում է արդեն 5 տարի․ Նիկոլա Անելկա
«ՊՍԺ»-ի նախկին հարձակվող Նիկոլա Անելկան կիսվել է իր կարծիքով, թե ինչպիսին պետք է լինի թիմում հարձակվող Լիոնել Մեսսիի դերը:
Նա մասնավորապես նշել է․ «Մբապպեն պետք է լինի փարիզյան թիմի հարձակման հիմնական խաղացողը, քանի որ նա թիվ մեկն է:
Մեսսին «Բարսելոնայում» էր, բայց այժմ նա պետք է ծառայի Մբապպեին: Կիլիանը ակումբում է արդեն հինգ տարի, և Մեսսին պետք է նրան հարգի», -ասել է Անելկան «Le Parisien»-ին տված հարցազրույցում: