Կիլիան Մբապպեն ցանկանում է ձմռանը միանալ «Ռեալ»-ին
«ՊՍԺ» -ի հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկանում է միանալ «Ռեալ»-ին: Ինչպես նշում է As-ը՝ թիմում տիրող բարդ մթնոլորտը, հարձակվող Նեյմարի հետ հարաբերությունների վատթարացումը, ինչպես նաև փարիզյան թիմի երկրպագուների քննադատությունը, ովքեր խոսում են Մբապպեի մասին ամեն խաղի ընթացքում, դրդել են Կիլիանին այն մտքին, որ նա ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդում:
Ֆրանսիացին մերժել է փարիզյան թիմի բոլոր առաջարկները նոր պայմանագրի վերաբերյալ և ճնշում կգործադրի ակումբի վրա ՝ հունվարին «Ռեալ»-ում գտնվելու համար:
22-ամյա ֆուտբոլիստը Լիգա 1-ի այս մրցաշրջանում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: