Էկվադորի բանտում փոխհրաձգության պատճառով 24 մարդ է մահացել
Էկվադորում հանցավոր խմբավորումների անդամների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել հենց Գուայաս նահանգի բանտում: Ինչպես հայտնում է Twitter-ում բանտարկյալների նկատմամբ համապարփակ ուշադրության ազգային ծառայությունը (SNAI), միջադեպի հետևանքով զոհվել է 24 մարդ:
Մարտավարական և օպերատիվ ստորաբաժանումները բանտ են ժամանել առաջին կրակոցներից հետո:
Նրանցից երեք ժամ պահանջվեց բանտի վրա լիակատար վերահսկողություն հաստատելու համար: Արդյունքում 24 մարդ զոհվել է, 48-ը` վիրավորվել: