Ես գիտեի, որ մենք մեր գլխին մի բան բերելու ենք․ Ադրբեջանը վերցրեց Արցախը, Թուրքիան էլ Հայաստանը կսարքի իր նահագներից մեկը. Շահե Աճեմյան (տեսանյութ)
Արքեպիսկոպոս, բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Շահե Աճեմյանը կարծում է, որ Արցախը հնարավոր է մի օր հետ բերել, բայց դա երբ կլինի՝ այսօր դժվար է ասել։ Նրա դիտարկմամբ այս պատերազմում մենք պարտվել ենք, թեև մյուս կողմից լ նկատում է, որ անհատներին առանձին-առանձին վերցրած կարելի է ասել, որ բոլորը հերոսներ են։
Շահե Աճեմյանը նաև վստահ էր, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները պատահական չեն ընտրվել։
«Իշխանափոխություն, Արցախի ընտրություններ՝ ոչինչ պատահական չէր։ Ես գիտեի, որ մենք մեր գլխին մի բան բերելու ենք, բայց որ Արցախի 75 %-ը՝ չէի պատկերացնում»,-ասաց Շահե Աճեմյանըէ հավելելով, որ Ադրբեջանը վերցրեց Արցախը, Թուրքիան էլ Հայաստանը կսարքի իր նահագներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում