«Ինտեր»-ը ցանկանում է գնել Ռուսլան Մալինովսկուն
«Ատալանտա»-ի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին հետաքրքրում է «Ինտերին»: Ներաձուրիները վաղուց են հետաքրքրվում ուկրաինացու ծառայություններով, սակայն նրա տրանսֆերի վերաբերյալ ոչ մի պաշտոնական առաջարկ չեն արել:
Եթե «Ատալանտան» առաջարկ ստանա Մալինովսկու վերաբերյալ, ապա դրա համար կպահանջի ավելի քան 30 միլիոն եվրո, հայտնում է Calciomercato.com-ը:
Նշենք, որ 2019 թվականին Ռուսլանը իտալական ակումբ է տեղափոխվել «Գենկից» 13 միլիոն եվրոյի դիմաց: 28-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայի 6 խաղերում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: