Վորոնեժի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է մահացել
Վորոնեժի Լիսկի քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է:
Այրվող շենքից տարհանվել է ավելի քան 30 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցչին:
Վերջնական արդյունքում շենքից տարհանվել է 31 մարդ, և հրդերը շուտով մարվել է:
Միջադեպի հանգամանքները ներկայումս պարզվում են: