«Եթե ինքը չլիներ, Արցախը չէր վաճառվի. Նիկո՛լ, Ղազանչեցոցի անեծքը քո ու քո ընտանիքի վրա ա». զոհված զինվորի մայր (տեսանյութ)
Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Արցախի հերոս մայոր Դավիթ Առուշանյանի տարեց մայրն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր՝ որդու լուսանկարը ձեռքին։
Նա համոզված է, եթե Հայաստանում իշխանության ղեկին չլիներ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմ չէր սկսվի, լինելու դեպքում էլ կդադարեցվեր շատ ավելի վաղ։