Հայաստանի տնտեսական ակտիվության տեմպը նվազել է 0,3 տոկոսով. տնտեսագետ (ինֆոգրաֆիկաներ)
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարկել է 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին սոցիալ-տնտեսական տվյալները, համաձայն որոնց՝ այս տարվա 8 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունը նվազել է 0,3 տոկոսով՝ կազմելով 4,9 տոկոս։
Հիշեցնեմ, որ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին ունեինք 5,2 տոկոս տնտեսական ակտիվություն։
Այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ 2021 թվականի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ կտրուկ նվազել է աճի տեմպը։
Պաշտոնական վիճակագրությունն ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղակի բացակայում է և գրանցված ցուցանիշներն ունեն իներցիոն բնույթ՝ հաշվի առնելով անցած տարվա ճգնաժամային տվյալները»։

