Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրտական կուսակցությունը
Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։
Կուսակցությունը հավաքել է ձայների 25,7 տոկոսը։ Այս մասին վկայում են նախնական արդյունքները։ Քրիստոնեադեմոկրատական միությունը և Քրիստոնեասոցիալական միությունը ստացել են ձայների 24,1 տոկոսը։
Քվեարկության ավարտին Գերմանիայի կանցլերի երկու գլխավոր ֆավորիտներ Օլաֆ Շոլցն ու Արմին Լաշեթը հայտարարել են նոր կառավարություն ձեւավորելու պատրաստակամության մասին։