Բոսֆորում բախվել են ռուսական և թուրքական բեռնատար նավերը
Ռուսական և թուրքական բեռնատար Ռուսիչ-10 և Թահշին Իմամօղլու նավերը միմյանց են բախվել Բոսֆորում: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Բախման արդյունքում զոհեր կամ վիրավորներ չկան, վնաս է հասցվել միայն անմիջապես նավերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ երեկ հիշերը Բոսֆորում ևս մեկ միջադեպ է գրանցվել ռուսական նավի մասնակցությամբ։
Մեկ այլ բեռնատար նավ բախվել է ձկնորսական նավի։ Այս բախման ժամանակ ևս զոհեր և վիրավորներ չեն գրանցվել։