Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները մարդու գանգ են հայտնաբերել
Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում. «Հրապարակ»Որոշ հասցեներում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՌուսաստանի 26 խոշոր օդանավակայանում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին. «Հրապարակ» Ինչ ունեցվածք ունի Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը. «Ժողովուրդ»Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ էսկալացիայի չգնալու պատճառը ընտրություններն ենԾաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել Փաշինյանին. «Հրապարակ»Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»Որոշել են զուսպ լինել․ «Հրապարակ»Սարատովի Ozon-ի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանըՍպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները. «Հրապարակ»Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արևին փռում. «Հրապարակ»ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել. «Ժողովուրդ»Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին». «Հրապարակ»Ուկրաինան հարվածներ է հասցրել Վոլգոգրադի մարզին. կան վիրավորներԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվելԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավորՄերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Եվրոպական ԿԲ-ն կրկին բարձրացրել է տոկոսադրույքներըՌուբեն Մելիքյան․ «Դավաճանությունը Չը-դավաճանությունից զատող սահմանը շատ հստակ է»Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը«ՀայաՔվեն» ողջունում է Արցախի իշխանությունների՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելըԱՄՆ-ի քսան նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ անհետացող տեսակների պաշտպանության թուլացման պատճառովԴաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվիԱրցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան«Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն» ու մեդալի իրական երեսը․ ԳալստյանԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԴյուսելդորֆում ոստիկանությունը Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանի մոտ լայնածավալ գործողություն է իրականացնումԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումներըՀայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքներըՄեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների դեպքում պետական աջակցություն չեն ակնկալումԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները քննարկել են ռիսկերի կառավարման համակարգի զարգացումըԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցի մոտ ոչնչացվել է ամերիկյան ծովային անօդաչու սարքՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԱրամ Վարդևանյան․ «Անկախության հռչակագիրը մեր պետականության անբաժանելի հիմքն է»Ռուսական բանակը անօդաչուներով հարվածել է Պավլոգրադին․ 3 զոհ, առնվազն 34 վիրավոր. մանրամասներԵրևանի պուրակներից մեկը կկրի Հրաչուհի Ջինանյանի անունըԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների. քաղաքապետի խոսնակՍարգիս Արզումանյան․ «Եթե ԳՈՅ-ը չի փակվել, ապա ո՞ւր է ԳՈՅ թատրոնի բեմը»ԱՄՀ․ Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմում է մինչճգնաժամային մակարդակի ընդամենը 10%-ըAir Arabia-ն աստիճանաբար չեղարկում է հոկտեմբերին և դեկտեմբերին Ռուսաստան նախատեսված չվերթներըՈւկրաինայում Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին 1 կմ-անոց գոտում հատուկ ռեժիմ է սահմանվելԹրամփը նշել է Իրանի հետ պատերազմի ավարտի ժամկետըՌուբինյանը ԱԳՄԱՆ-ից գործուղված Մխիթարյանին նշանակել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետՀայաստան կայցելի «Save Armenia» կազմակերպության բարձրաստիճան պատվիրակությունըՀայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունըԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԵԱՏՄ նիստին քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրմանն առնչվող արդիական հարցեր
Արխիվ

Ռուսական կազարմայից միչև ռուսական ֆորպոստ

Ավետիսյանների ընտանիքի գործով դատական նիստն ընդմիջվեց, և այն կվերսկվի 2016 թ.-ի. հունվարի 18-ին, երբ արդեն լրացած կլինի այդ հանցագործության մեկ տարին:

Դատավարությունը, որն անցկացվեց Գյումրիի 102-րդ ռազմաբազայում, նախ առաջացրեց հարազատների վրդովմունքը, որ հայկական կողմը կատարում է ռուսական կողմի պատվերը, այլապես այս բազայի դռան մոտ չէին հավաքվի Ավետիսյանների հարազատները: Իսկ դռնից ներս արդեն ավելի տհաճ անակնկալ էր սպասվում տուժող կողմին: Հայկական դատարանում հսկողություն էին իրականացնում զինվորականի համազգեստով ռուս զինծառայողները, ովքեր կանգնել էին անմիջապես Պերմյակովի կողքին:

Թե որ իրավական հիմքով են ռուս զինված զինվորականները հայտնվել դատարանում, նույնիսկ դատավորը դրա պատասխանը չուներ: Այն, որ մի ամբողջ ընտանիք սպանած հանցագործի դատավարությունը տեղի է ունենում ռուսական ռազմաբազայում, ավելին` նրա անվտանգությունն ապահովում են ռուս զինված զինվորները, պարզապես ոտնձգություն է Հայաստանի դատական համակարգի նկատմամբ և ապացուցում է մեր դատարանների մերկությունն ու խայտառակությունը:

Հարկավոր է հիշել 2013 թ-ի Մերձմոսկովյան պատահարը, երբ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար տեղի ունեցավ:

Ռուս իրավապահները դեպքից հետո սթրեսի ու կոմայի մեջ գտնվող Հրաչյային հատուկ սթափեցնող դեղեր էին ներարկել ու կանացի խալաթով տարել էին դատարան, և մեր հայրենակիցը անարգված ու ստորացված հայտնվեց օտար դատարանում:

Մինչդեռ մի ամբողջ ընտանիք ոչնչացրած ռուս մարդասպանը ոչ միայն լավ տեսքով էր ներկայացել դատական նիստին, այլ մի ամբողջ զինված խումբ պաշտպանում էր նրա անվտանգությունը:

Հայաստանը ամեն ժամ ռուսական կազարմայից վերածվում է նաև ռուսական ֆորպոստի, տարածք, որտեղ ինչպես ուզեն այնպես էլ կգործեն :