Արթուրին բերման են ենթարկել երկու շաբաթվա վաղեմության ստատուսում գրված հայհոյանքի համար. մտածել են, որ այն ուղղված է եղել Սիմոնյան Ալենին
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին իր տան մոտից բերման են ենթարկել: Այդ մասին նրա ֆեյսբուքյան էջում գրառում են արել ընկերները:
Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Արթուրին բերման են ենթարկել 2 շաբաթ առաջ հայհոյելու համար:
«Արթուրին բերման են ենթարկել երկու շաբաթվա վաղեմության ստատուսում գրված հայհոյանքի համար: Ենթադրում եմ, որ մտածել են, որ այն ուղղված է եղել Ալենին՝ Սիմոնյան Ալենին:
Ոստիկանությունում Արթուրին հարցրել են, թե ո՞ւմ է եղել ուղղված հայհոյանքը: Արթուրը պատասխանել է, որ հայհոյանքն ուղղված է եղել Ալենին՝ Դելոն Ալենին, ինչից հետո՝ րոպեներ առաջ նրան բաց են թողել»,-գրել է Տեր-Նակալյանը: