«Ինտեր»-ը ցանկանում է վաճառել Ալեքսիս Սանչեսին
Իտալական «Ինտեր»-ը անհամբեր սպասում է ամառային տրանսֆերային պատուհանին, որպեսզի վաճառի թիմի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Սանչեսի պայմանագիրը միլանյան թիմի հետ կնքված է մինչև 2023 թվականը, սակայն թիմի նոր գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին պլաններ չի կապում Սանչեսի հետ։
Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իսպանական մի շարք ակումբներ։