«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է գնել Ռահիմ Ստեռլինգին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանտը խոսել է «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ռահիմ Ստեռլինգի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ֆեռդինանտը նշել է, որ Ստեռլինգը Պեպ Գվարդիոլայի մեխանիզմի մի մասնիկն է, սակայն նախորդ և այս մրցաշրջանում Ստեռլինգը հաճախակի է կորցնում իր տեղը մեկնարկային կազմում։ Ֆերդինանտը նշել է, որ եթե Ստեռլինգը հանվի տրանսֆերի, ապա «Յունայթեդ»-ը կգնի նրան։
Ընդգծենք, որ անգլիացի հարձակվողը 2015 թվականին 50 միլիոն եվրոյի դիմաց կապույտների ճամբար եկավ «Լիվերպուլ»-ից։