«Չելսի»-ն պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել Մարկինիոսի համար
Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել «ՊՍԺ»-ին՝ Մարկինիոսի տրանսֆերի համար։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Անգլիական ակումբը ցանկանում է Մարկինիոսին գնելով Տիագո Սիլվայի հետ մեկտեղ ամրապնդել թիմի պաշտպանությունը․ Մարկինիոսն ու Սիլվան միասին խաղացել են Փարիզում։
Նշվում է , որ փարիզյան թիմը չի ցանկանում վաճառել բրազիլացի պաշտպանին։