Խոշոր հրդեհ՝ Գնդեվազ գյուղում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ մեկնել է 4 մարտական հաշվարկ
Սեպտեմբերի 22-ին, ժամը 10:55-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում տուն է այրվում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։10-ին։