Անդրե Սիլվան կարող է փոխարինել «Տոտենհեմում» Հարի Քեյնին
Անգլիական «Տոտենհեմը» արդեն հիմա փոխարինող է փնտրում թիմի հարձակվող Հարի Քեյնին, ով առաջիկա ամռանը միանշանակ կհեռանա ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ անգլիացիները ցանկանում են թիմ հրավիրել Անդրե Սիլվային, ով նախորդ մրցաշրջանում անցկացրած հրաշալի խաղով տպավորեց բոլոր գրանդ ակումբներին։
Նշվում է, որ լոնդոնյան թիմի ու Սիլվայի գործակալի միջև դեռևս հանդիպում չի եղել։