«Միլան»-ը և «Յուվենտուս»-ը ցանկանում են գնել Ալեքսանդր Լակազետտին
Իտալական երկու գրանդ ակումբներ՝ «Միլան»-ը և «Յուվենտուս»-ը ուշադիր հետևում են «Արսենալի» 30-ամյա հարձակվող Ալեքսանդր Լակազետտի շուրջ ստեղծված իրավիճակին: «Արսենալը» չի պատրաստվում հարձակվողին առաջարկել պայմանագրի երկարաձգում:
Այդ իսկ պատճառով «զինագործները» կարող են ձմռանը վաճառել խաղացողին, որպեսզի նրա համար գոնե նվազագույն փոխհատուցում ստանան:
Բացի «Միլան»-ից և «Յուվենտուս»-ից, Լակազետտի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Ատլետիկոն» և «Սեւիլիան»: Այս մրցաշրջանում ֆրանսիացին լոնդոնցիների կազմում երկու խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ: