Կյանքից հեռացել է Գեղամ Մանուկյանի հայրը
Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայրը՝ Ազատ Մանուկյանը:
Ազատ Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 18:00-ից՝ Քանաքեռի Սբ. Հակոբ եկեղեցում:
Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին, Քանաքեռի գերեզմանատուն:
NEWSPRESS.am-ի խմբագրակազմը ցավակցում է Գեղամ Մանուկյանին և նրա հարազատներին: