ԱՄՆ-ում Ռուսաստանին համարում են գլխավոր սպառնալիք
ԱՄՆ -ի համար գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն է: Այս մասին հայտարարել է Ամերիկայի զինված ուժերի Հյուսիսային հրամանատարության ղեկավար Գլեն Վան Հերկը:
Այս մասին նա հայտարարել է Air Force Magazine- ին տված հարցազրույցում: Չինաստանը «երկարաժամկետ սպառնալիք է»,-ասել է նա, բայց Ռուսաստանն ավելի շատ ռազմական հզորություն ունի:
«Սուզանավեր, ռմբակոծիչներ, թևավոր հրթիռներ և այլն: Ռուսաստանը հիմնական ռազմական սպառնալիքն է», - եզրափակել է Հյուսիսային հրամանատարության ղեկավարը: