Կրեմլը մեկնաբանել է Ղրիմում ընտրությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը
Կրեմլը չի ընդունում Ղրիմում ընտրությունների ոչ լեգիտիմության մասին Անկարայի հայտարարությունները և այդ մասին բացեիբաց խոսում է թուրք գործընկերների հետ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Թուրքիայի ԱԳՆ -ն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղրիմի Պետդումայի ընտրությունները Անկարայի համար իրավական ուժ չունեն, քանի որ երկիրը չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանի Դաշնությանը:
Կրեմլը նաև ափսոսում է, որ Ղրիմի վերաբերյալ Թուրքիան ունի նման դիրքորոշում և հույս ունի, որ ժամանակի ընթացքում Անկարան կփոխի այն։