Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է
Հասարակություն

Չկարողացանք մեր հաղթանակը ամրագրել մեր պետության ամրապնդմամբ․ պարտավոր ենք արժևորել Անկախությունը. ԵԿՄ

«Երկրապահ» կամավորականների միությունը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Ուղրեձում ասվում է.

«Սիրելի' հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ

Շնորհավորում եմ ՀՀ Անկախության տոնի առթիվ: Հայաստանի Անկախությունը մեր դարավոր երազանքն էր, որ իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրուն ոգու շնորհիվ: Մեր անկախ պետականության կերտման եւ կայացման գործում անժխտելի է Երկրապահի անցած փառավոր ուղին: Սպարապետ Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ համախմբվեց երկրապահ հայ ժողովուրդը եւ մենք ազգովի կերտեցինք հաղթանակ, կամավորական ջոկատների հիմքի վրա կազմավորեցինք բանակ, ստեղծեցինք ազատ եւ անկախ հայրենիք: Մենք պարտավոր ենք միասնությամբ տեր կանգնել մեր ժողովրդի պատմությանը, մեր հաղթանակներին, նվաճումներին, ձեռքբերումներին, հաջողություններին, որպեսզի նորից չունենանք ցավալի կորուստներ, անկումներ:

«Անկախությունը բացարձակ արժեք է։ Անկախության մասին ինչպե՞ս կարելի է հարց տալ։

Դա նույն է ոնց որ ասես` ինչ կարծիքի ես ծնողիդ մասին։ Անկախությունը բացարձակ արժեք է։ Անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով Անկախությունը քննարկման կարիք չունի։ Դա մարդու շնչելու, մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է։ Այդ ամեն ինչի հավաքականություն է Անկախությունը...»:

ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյան

Թերթելով պատմության էջերը կրկին անգամ համոզվում ենք, որ հայ ժողովրդին ամեն ինչ դժվարությամբ է տրվել, բայց եւ եւս մեկ անգամ փաստում ենք, որ ի վերջո մեր նպատակներն իրականացել են միմիայն համազգային համախմբվածության շնորհիվ: Այսօր էլ ծանր մարտահրավերների առջեւ ենք, բայց համոզված եմ, որ մեր ամենօրյա աշխատանքի, ջանասիրության եւ հայրենիքի ու մեր զոհված հերոսների հանդեպ պատասխանատվության ու պարտավորության զգացումով, մենք կհասնենք նորանոր ձեռքբերումների: Ես խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առջեւ, Ես հպարտանում եմ իմ մարտական ընկերներով, մեր բանակով, զինվորներով, կամավորականներով, հայրենատեր հայրենակիցներով: Մենք պետք է ամուր կանգնենք մեր պետության հիմքում եւ միմյանց օգնելով, աջակցելով դիմակայենք արտաքին մարտահրավերներին ու վերջ տանք առաջացող թեկուզ եւ ամենաչնչին ներքին անկայունությանը: Մենք միշտ խոսում ենք պատմությունից, պատմականորեն եկած սխալներից դասեր քաղելուց, բայց հետհայացք գցելով հասկանում ենք, որ թույլ տված սխալներից դասեր չքաղեցինք, մենք չկարողացանք մեր հաղթանակը ամրագրել մեր պետության ամրապնդմամբ: Վերջապես սթափվել է պետք, մեր պետությունը բոլորիս համախմբման, բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքի կարիքն ունի:

Մեր համախմբվածությունը պետք է սկսել ընտանիքից, հարեւանից, բարեկամից եւ ամրապնդել համերաշխությամբ, միմյանց ձեռք մեկնելով: Այսօրվա անկախ ապրելու համար մենք արդեն շատ թանկ ենք վճարել, ուստի պարտավոր ենք արժեւորել Անկախությունը, տեր կանգնել Անկախությանը եւ գիտակցել, որ այն բարցարձակ արժեք է ու քննարկման կարիք չունի: Շնորհավո'ր տոնդ, համայն հայություն:

Փա'ռք հայրենիքի համար նահատակված քաջերին, Փա'ռք մեր բանակին, զինվորներին, երկրապահներին, կամավորականներին, ազատամարտիկներին, Փա'ռք ու պատիվ աշխարհասփյուռ հայությանը»: