Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է
Հասարակություն

Սահմանապահ Բարեկամավան գյուղը պետական աջակցության կարիք ունի․ հետո չլինի այնպես, որ ասեն՝ Բարեկամավանը դժգույն ու դժբախտ էր, բա մեզ պե՞տք էր․․․

Հայաստանի ամենահեռավոր, վտանգավոր գոտում գտնվող Բարեկամավանն իր դիրքով պաշտպանում է սահմանամերձ տարածաշրջանի թիկունքը: Սակայն ինքն այսօր պաշտպանության կարիք ունի․․․

Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի այս գյուղը նախկինում կրել է Թաքնգյուղ անունը, քանի որ թաքնված է լեռների գրկում՝ փոսի մեջ: Սարից այն կողմ ադրբեջանական մեծ գյուղեր են: 

Փոքրիկ գյուղը վերջին տարիների ընթացքում ավելի է փոքրացել։ Բարեկամավանցիները բնակություն են հաստատել Նոյեմբերյան քաղաքում, Իջևանում, Երևանում և արտերկրում։

Դեռ 1976թ. Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ: 2011 թվականին՝ 34-ն են եղել, 2014 թվականին՝ 23-ը, իսկ այսօր արդեն ընդամենը 13 աշակերտ կա դպրոցում։

Գյուղն աստիճանաբար դատարկվում է․․․

Սահմանամերձ, վտանգավոր գոտում գտնվելու պատճառով շուրջ 500 հա վարելահող չի մշակվում: Նույն պատճառով բարեկամավանցիները չեն կարողանում օգտվել շուրջ 50 հա խոտհարքներից, 170 հա արոտավայրերից:

Գյուղում ոռոգելի հող չկա: Տեղեկություն կար, որ ԻՖԱԴ կազմակերպության 2.9 միլիոն դոլար ֆինանսավորմամբ կառուցվելու է Նոյեմբերյանի սարերից սկիզբ առնող ինքնահոս ջրագիծը, որը խոստանում էր ոռոգել սահմանամերձ 4 գյուղերի տարածքներ:

Կառուցվեց, թե ոչ՝ անհասկանալի է, քանի որ գյուղերը մինչ օրս ոչ կարգին ոռոգման ջուր են ստանում, ոչ էլ խմելու։

Ու քանի որ ապրելու միջոց չկա՝ գյուղն աստիճանաբար լքվում ու ծերանում է․․․

Ինչպես Բարեկամավանում ու սահմանամերձ էլի մի քանի համայնքում շարունակում է որպես առաջնային խնդիր մնալ նաև խմելու ջրի հարցը․․․

Գյուղի բնակիչները NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասացին, որ ներդրողներ շատ են եկել՝ գյուղը նայելու, բայց տեսել են հեռվից երևացող թուրքի տներն ու նկատել, որ եթե թուրքը կրակեց՝ իրենց ներդրած փողերը ջուրն է ընկնելու։ 

Ու մարդիկ շարունակում են դժվարությամբ, բայց պահել գյուղն ու սահմանն իրենց ուսերին՝ ամեն պահի թուրքի կրակոցներն իրենց վրա զգալու մտավախությամբ․․․

Գյուղացիներից շատերն են հենց այդ մտավախությամբ թողել տուն-տեղ, ընտանիքին առել ու անվերադարձ հեռացել։ Ասում են, որ նրանց տները, որպես շինանյութ, նույնիսկ կողքի գյուղերից են գալիս քանդում ու տանում․․․

Ակնհայտ է, որ եթե այսպես շարունակվի, ապա գյուղն ամբողջությամբ կդատարկվի ու թուրքը ոչ մի րոպե չի վարանի գալ և նստել լքված հայկական գյուղում ու ասի, որ դա իրենն է․․․

Ու որպեսզի այդպես չպատահի, կառավարությունը պետք է օր առաջ մտածի այնտեղ հողագործության համար գոնե նվազագույն պայմանները ստեղծելու մասին։

Ու եթե որևէ աջակցություն չլինի, նշանակում է՝ գյուղը պահելու անհրաժեշտություն իշխանությունը չի տեսնում, ու ինչպես շատ գյուղեր, քաղաքներ ու այլ հայկական տարածքներ, այն ևս վիճակված կլինի դավաճանաբար թուրքին հանձնելու ճակատագրին...

Հետո չլինի այնպես, որ երկրի գլուխը հայտարարի, թե Բարեկամավանը դժգույն ու դժբախտ գյուղ էր, մեզ պե՞տք էր Բարեկամավանը.․․

Արմինե Մկրտումյան