ՌԴ փոխվարչապետ. Միջանցքների հարց չի քննարկվում (տեսանյութ)
Միջանցքների հարցը չի քննարկվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով նաև փոխվարչապետների` Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ խմբի ղեկավարն է:
Օվերչուկը նշեց, որ քննարկվում է Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը:
«Բանակցություններն ընթանում են նորմալ, դրական հունով»,- ասաց նա։
Տեսանյութը՝ News.am-ի