Ավետիսյանների սպանության գործով նիստը հետաձգվեց մինչև հունվարի 18-ը
Դատարանն ընդունեց Պերմյակովի հանրային պաշտպանի միջնորդությունը դատը 30 օրով հետաձգելու վերաբերյալ և հետաձգեց դատական նիստը մինչև հունվարի 18-ը: Նշենք, որ Ավետիսյանների հարազատները դեմ էին, որ գործը նորից ձգձգվում է, հատկապես, որ նիստին ներկա գտնվելու համար հարազատներից շատերը եկել էին ՌԴ-ից:
Հարազատները դժգոհում են, որ չեն կարող անընդհատ գնալ-գալ: