Ավետիսյանների սպանության գործով դատը հնարավոր է 30 օրով հետաձգվի
Ավետիսյանների իրավահաջորդները միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի դատարանի դահլիճից հեռացվեն ռուս զինծառայողները, քանի որ նրանց այդտեղ գտնվելը դատական օրենքի կոպիտ խախտում է և նման պայմաններում դատավարությունը շարունակելը իմաստ չունի:
Նրանց խոսքով` դա լրջորեն սահմանափակում է Հայաստանի անկախությունը:
Պերմյակովի հանրային պաշտպանն էլ իր հերթին միջնորդություն է ներկայացրել նիստը 30 օրով հետաձգելու առաջարկով:
Այժմ նիստի հետաձգման համար քննարկում է ընթանում: