Ադրբեջանական կողմը հաղորդում է մեկ զոհի մասին
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում այս գիշերն անցել է շատ լարված պայմաններում: Հակառակորդի կողմը դեռևս հաղորդում է մեկ զոհված զինվորի մասին` Քերիմով Թալեհ Սալեհ օղլու, ով զոհվել է դեկտեմբերի 17-ի գիշերը:
Հիշեցնենք, որ դեկտեմբրի 17-ի գիշերը Ադրբեջանը դիվերսիոն հարձակման փորձ էր արել և կորուստներ կրելով հետ էր շպրտվել: Առայժմ հաղորդվում է միայն մեկ զոհի մասին, սակայն մոտ օրերս կամաց- կամաց ի հայտ կգան «տարբեր հանգամանքներում» զոհված զինվորների անուններ: