Պերմյակովի ցմահ դատապարտվելն էլ մեզ ոչինչ չի տա (տեսանյութ)
Ռուսական 102-րդ ռազմաբազայում ընթացող դատավարության ընդմիջման ընթացքում լրագրողների հետ զրույցում տուժողների իրավահաջորդներից Ռիմա Պետրոսյանը նշեց, որ Պերմյակովի ցմահ դատապարտվելն էլ իրենց ոչինչ չի տա, քանի որ նա չգիտես, թե ինչու մի ամբողջ ընտանիք է վերացրել:
«Կուզենք, որ տային մեր ձեռքը մենք մեր դատն անեինք»,-ասաց Ռիմա Պետրոսյանը:
Նա հնարավոր է համարում, որ Պերմյակովը սատանիստ լինի, քանի որ փոքրի Սերյոժային վնասել է դանակով, մինչ դեռ նրա ձեռքին կրակող զենք է եղել:
«Դե երևի արյուն է ուզել: Սատանիստ է, բա ինչ է»,- հավելեց նա:
Ռիմա Պետրոսյանը մեկ անգամ ևս բարձրաձայնեց, որ ռուսական ռազմաբազայի տարածքում նիստ անցկացնելը ծաղր է հայկական կողմի համար:
Մանրամասները`տեսանյութում