Նիդեռլանդներում զինված տղամարդը հարձակում է գործել․ կան զոհեր և վիրավորներ
Հոլանդիայի Օվերեյսել նահանգի Ալմելո քաղաքում տեղի ունեցած հարձակման հետեւանքով երկու մարդ է զոհվել։
Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը: «Երկու մարդ է զոհվել հարձակման հետևանքով։ Եվս երկու մարդ վիրավորվել է, որոնցից մեկը հարձակվողն է»,-ասել է ոստիկանությունը:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, հարձակվողը կրել է զենք։ Ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել: Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում: