Նիկոլի սպասարկողները փորձում են կեղծ լուսանկարը գցել իմ գրպանը. պապանձվե՛ք և վե՛ր ընկեք տեղներդ․ Գագիկ Համբարյան
«Նիկոլի սպասարկողները փորձում են կեղծ լուսանկարը գցել իմ գրպանը. պապանձվե՛ք և վե՛ր ընկեք տեղներդ»: Ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Երեկ համացանցում հայտնվել էր մի լուսանկար, որտեղ Դուշանբեում գտնվող Նիկոլի հետևում բացակայում էր ՀՀ դրոշը... Ես այն, առանց ստուգելու, տեղադրել էի իմ էջին, սակայն կարճ ժամանակ անց, այն հեռացրել էի և գրառում կատարել, որ այն կեղծ է...
Սակայն, ինչպես տեսնում եմ, Նիկոլին սպասարկող որոշ անբարոյական օգտատերեր դիտավորյալ ինձ թիրախավորում են՝ մեղադրելով, որ ես եմ այդ կեղծ լուսանկարի հեղինակը, ամենավերջին վիրավորնքները տալով ինձ...
Կան օգտատերեր, ովքեր հարցնում են դրա մասին և սպառիչ պատասխանը ստանալուց հետո հասկանում և ընդունում, որ իմ մեղավորությունը ընդամենը նրանում է եղել, որ ես չեմ ստուգել այդ լուսանկարի իսկությունը...
Նիկոլի ժեխնյուսին էլ խորհուրդ կտամ պապանձվել և վեր ընկնել տեղներդ... Ամո՛թ է, ով է զառանցում ֆեյքերի արքա լինելուց... Ձեր կուռքը և դուք ամեն քայլին ստում, կեղծում և մանիպուլյացիայի եք դիմում...
Էլի եմ կրկնում, այդ կեղծ լուսանկարն ընդամենը տեղադրել եմ էջիս և որոշ ժամանակ անց հեռացրել եմ՝ համապատասխան գրառում անելով...
Չհամարձակվեք այն իմ գրպանը գցելու փորձեր անել, այ՛ խղճուկ ոչնչություններ...»։