Խոշոր ավտովթար՝ Քանաքեռում. բախվել են «Opel»-ն ու «Volkswagen»-ը. վերջինս էլ բախվել է ծառին, կան վիրավորներ. shamshyan.com (ֆոտո)
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։05-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Հասրաթյան փողոցում, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Opel Astra» և «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
«Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ Վթարի հետևանքով «Իզմիրլյան» ԲԿ են տեղափոխվել 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները։