Մայքլ Օուենը քննադատել է Մեսսի, Նեյմար, Մբապպե հարձակվողական եռյակին
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը քննադատել է «ՊՍԺ»-ի հարձակվողներ Կիլիան Մբապեի, Նեյմարին և Լիոնել Մեսսիին։
«Մենք հիանում ենք այս թիմով, որն ունի այս հարձակվողներին: Նրանք բոլորն էլ իրենց հերթին ֆենոմենալ են: Բայց այս երեքը միասին ավելի թույլ են դարձնում փարիզյան թիմի հարձակումը: Եվ ես չեմ հասկանում, թե ինչու են նրանց անվանում Չեմպիոնների լիգայի այս տարվա գլխավոր ֆավորիտներից մեկը: Կարծում եմ, որ անգլիական թիմերը շատ ավելի լավն են»,-ասել է անգլիացին BT Sport-ի եթերում: