Թրամփը խոստանում է երջանկացնել ամերիկացիներին 2024 թվականի նախագահական ընտրություններից առաջ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կրկին ակնարկել է 2024 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության հնարավորության մասին՝ խոստանալով, որ իր որոշումը «կուրախացնի» ամերիկացի հայրենասերներին:
«Հավանաբար, ես չեմ մեկնաբանի այս հարցը, բայց խոստանում եմ, որ դուք շատ երջանիկ կլինեք»,-ասել է նա Newsmax TV-ի եթերում:
Թրամփը բազմիցս ակնարկել է 2024 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության հնարավորության մասին: Սեպտեմբերի 11-ի հարձակումների տարելիցին նա այցելեց Նյու Յորք, որտեղ նրան հարց տրվեց իր քաղաքական ապագայի վերաբերյալ, որին ի պատասխան պետության նախկին ղեկավարը պատասխանեց, որ ինքն արդեն որոշել է դա:
Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի ընտրությունները տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Ընտրույթուններում հաղթեց դեմոկրատ թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: