ԱՄՆ -ին բնական աղետներից հասցված վնասը այս տարի կհասնի 100 միլիարդ դոլարի․ Ջո Բայդեն
Այս տարի ԱՄՆ -ում բնական աղետներից հասցված վնասները կգերազանցեն ռեկորդային 100 միլիարդ դոլարը:
«Անցյալ տարի բնական աղետները Ամերիկայի համար արժեցան 99 միլիարդ դոլար: Այս տարի ռեկորդը կգերազանցվի, այն կկազմի ավելի քան 100 միլիարդ դոլար», - ասել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ՝ ելույթ ունենալով Կոլորադոյում։
«Երեկ ես անձամբ տեսա Կալիֆոռնիայում անտառային հրդեհի ավերիչ հետևանքները: Վերջին երկու շաբաթվա ընթացքում ես նաև մեկնել եմ Լուիզիանա, Նյու Յորք և Նյու Ջերսի տեսնելու «Իդա» փոթորկի հետևանքով առաջացած վնասները: Տարեսկզբից ի վեր երկրում բռնկվել է 44,000 անտառային հրդեհ, որոնք այրել են ավելի քան 2,2 միլիոն հեկտար տարածք: Սա միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել և տարհանել տասնյակ հազարավոր մարդկանց », - ասել է Բայդենը:
Ըստ նախագահի ՝ դրա պատճառը կլիմայի փոփոխությունն էր: