Պերմյակովը սատանի՞ստ է
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել նախաքննական մարմնին, որպեսզի քննության առնվեր Պերմյակովի հոգեկան առողջության հարցը, քանի որ դեռևս 2013թ-ին Պերմյակովը odnoklassniki.ru կայքում իր անունով պրոֆիլ էր բացել, որտեղ դիմելով սատանային` ասել էր, որ հոգիս քեզ եմ հանձնում, մարմինս քեզ կտամ:
Միջնորդությունը մերժվել էր: Այսօր դատական նիստի ընթացքում իրավահաջորդը կրկին այդ հարցը բարձրացրեց, ասելով, որ հիմնավոր հիմքեր կան պնդելու, որ Պերմյակովը սատանիստ է:
Փաստաբաները միջնորդության մերժման մասով արդեն իսկ վերաքննիչ բողոք են ներկայացրել, իսկ այսօր արդեն ռուսական ռազմաբազայում պահանջեցին նաև մեղադրյալին հարցեր ուղղելու միջոցով հասկանալ հարցի էությունը:
Դատարանը հայտարարեց ընդմիջում 15 րոպե: