Ուժեղ երկրաշարժ՝ Չինաստանի հարավ-արևմուտքում․ կան զոհեր և վիրավորներ
Առնվազն երեք մարդ է զոհվել, 60-ը՝ վիրավորվել Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի և երեք վիրավորի մասին:
Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացրել է, որ 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հարավ-արևմուտքում։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեյջյանգ քաղաքային թաղամասից 50 կմ հյուսիս-արևելք։
Իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի հետ կապված տարհանվել է գրեթե 7000 մարդ, ավերվել է 35 տուն: