Ավտոբուսի վթար՝ Ֆրանսիայում․ վիրավորվել է 28 երեխա
Ֆրանսիայի արևմտյան Շանժե նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով 28 երեխա է տուժել։ Այս մասին հայտնում է France bleu ռադիոկայանը:
Երեխաներին ուղեկցող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից: Ավտոբուսում եղել է 48 դպրոցական և վարորդ:
Նշվում է, որ վիրավորվել է 28 երեխա, որոնցից երկուսը ծանր են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ավտոբուսում մնացած երեխաներին տրվել է հոգեբանական աջակցություն։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: