Արցախի Հովսեփավան համայնքում կառուցվում է նոր թաղամաս
ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում կառուցվում է նոր թաղամաս` պատերազմի հետևանքով տեղահանված 92 ընտանիքների համար։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։
Նոր թաղամասը ունենալու է 92 բնակելի տուն` 1200ք/մ հողատարածքով։
Բնակելի տները լինելու են 2, 3, 4 և 5 սենյականոց։
Թաղամասը ունենալու է հանգստի գոտիներ` կանաչապատ տարածքներով,
խաղահրապարակ, վարչական շենք, դպրոց։
Կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։