Դեմքից պարզ երևում է, որ նկատել է շրջված դրոշը․ կարող էր ուղղել՝ ինչո՞ւ ռիսկ չի անում
«Հիշում եք չէ, Փաշինյանը ոնց աշխատանքից հեռացրեց մի երիտասարդի, երբ իր աշխատասենյակում դրոշը անմխիթար էր պահել, հիմա ինչ է մտածում, երբ Հայաստանի շրջված դրոշը՝ ՀԱՊԿ անդամ երկրների հերթական հանդիպման ժամանակ է ներկայացված։
Ի դեպ՝ քաղաքականության մեջ պատահակամությունը բացառված է։
Եւ շատ հետաքրքիր է՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը կարող էր ուղղել դրոշը, ինչու ռիսկ չի անում ուղղի, դեմքից պարզ երեւում է, որ նկատել է շրջված դրոշը։
Հ.Գ. Իսկ Ռուսաստանը նույն բանը կանե՞ր Ադրբեջանի դրոշի հետ, իհարկե ոչ, ռիսկ չէր անի»:
Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից