Պետական ապարատում ունենք պատվաստումների 70 տոկոսից բարձր ցուցանիշ. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
Առաջին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում նախարար Անահիտ Ավանեսյանին խնդրեց ներկայացնել վիճակագրություն, թե պետական ապարատում որքան են պատվաստվածները՝ հաշվի առնելով հանրության մտահոգությունները:
«Պետական ապարատի աշխատակիցները, առաջին հերթին քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց սպասելու հոկտեմբերի 1-ին արդեն 2-3 ամիս է՝ ակտիվ պատվաստվում են, և այս պահին էլ պետական ապարատում մենք ունենք 70 տոկոսից բարձր ցուցանիշ»,- ասաց նախարարը:
Ավանեսյանի խոսքով՝ անկախ ցուցանիշներից, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոնյաներ զբաղեցնող անձանց. եթե չպատվաստված են, պարտավոր են ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները: